Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Պահանջներն ավելի են խստացվելու

Պահանջներն ավելի են խստացվելու

Պետական առողջապահական գործակալության համար 2013-ը հագեցած ու արդյունավետ էր։ Կարևոր է, որ տարիներով կուտակված ռազմավարական շատ հարցեր լուծումներ ստացան, ֆինանսավորման և բժշկական ծառայությունների որակի գնահատման նոր, ավելի արդար ու հավասարակշռված մեխանիզմներ սահմանվեցին։

 

Համակարգային այդ բարեփոխումների արդյունքներն ավելի ուշ տեսանելի կլինեն, և մեր բնակչությունը որակական նկատելի առաջընթաց կարձանագրի պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման, բուժման արդյունավետության բարձրացման գործում։ Դերենիկ Դումանյանն այսպես գնահատեց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության անցած տարվա աշխատանքները։ Տեղում կազմակերպված հաշվետվության ժամանակ նախարարին զեկուցվեց, որ 2013-ին ՊԱԳ-ի կողմից մշակված 8 որոշման նախագիծ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Դրանք կանոնակարգում են ինչպես առողջության առաջնային պահպանման, այնպես էլ հիվանդանոցային բուժման կազմակերպման, դրանց ֆինանսավորման, աշխատավարձերի ձևավորման և այլ հարցեր։ Խնդիրն այն էր, որ առողջապահության ֆինանսավորման սկզբունքներն ու մեխանիզմները այլևս չէին համապատասխանում վերջին տարիներին ոլորտում իրականացված բարեփոխումներին։


Առանցքային է  ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի  մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության N 1515-Ն որոշումը, որով  հստակեցվել են բազմաթիվ մոտեցումներ ու ձևակերպումներ, կատարելագործվել  ֆինանսավորման մեխանիզմները:  Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման փաթեթն առողջապահության նախարարությանը փոխանցելուն նախորդել էր միջգերատեսչական հանձնաժողովի մանրակրկիտ աշխատանքը։ Սոցփաթեթի փոխանցման առաջին քայլը հաջող քննություն բռնեց, ինչի արդյունքում ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թվականից սոցիալական փաթեթի մնացած շահառուներին բժշկական ծառայություններով ապահովելու գործառույթը ևս ապահովագրական ընկերություններից ՀՀ առողջապահության նախարարությանն է փոխանցվում։


Պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժին, որը կարևոր դերակատարություն կունենա պետության կողմից երաշխավորված բժշկական ծառայությունների որակի ապահովման գործում:


Գործակալությունում մշակվել է բժշկական պարտադիր ապահովագրության հայեցակարգը, որն այժմ լրամշակման փուլում է։ 2013-ին նախարարությունը շուրջ 480 բուժհիմնարկի հետ պայմանագրեր է կնքել` ըստ առանձին գործունեության շրջանակների։ 2014-ին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրով պետական պատվերի տեղադրման պահանջներն ավելի խստացվել են։ Ընդ որում, որպես   պարտադիր պայման` պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող հիվանդին պետք է տրվի իրազեկման թերթիկ` նշելով նրա իրավունքներն ու պարտականությունները։


«2014-ին ավելի մեծ պահանջներ ենք դնելու։ Պետական պատվեր տեղադրողը մենք ենք, փոխհատուցողը պետությունն է, հետևաբար խստորեն պետք է հսկենք, որ հիվանդը որակյալ բուժծառայություն ստանա։ Գործակալությունը համալրված է լավ մասնագետներով, և վստահ եմ, որ լուրջ ուսումնասիրություններ կարվեն ինչպես պետական պատվերով, այնպես էլ համավճարով իրականացվող բժշկական ծառայությունների որակի նկատմամբ։ Մենք պետք է հետևենք, որ բուժհիմնարկները միայն օրինական դաշտում աշխատեն։


Վստահ եմ, որ 2014-ին գործակալությունն ավելի հետևողական ու արդյունավետ աշխատանք է կատարելու»,-ամփոփելով հանդիպումը` ասաց նախարար Դումանյանը։

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ